Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Անդրիաս Սովյալ Ղուկասյանը դուզ բան ա ասել։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրին՝ Ղուկասյանն ասել է, որ այդ պայմանագիրը ուղղակի սպառնալիքներ է պարունակում Հայաստանի ազգային անվտանգությանը և բացի մի շարք իրավունքներից, Հայաստանը ստանձնում է նաև մի շարք շատ լուրջ պարտականություններ։
Բանն այն է, որ այդ պայմանագրի համաձայն՝ ԵՄ-ն օրինակ կարող է պահանջել Հայաստանից, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառության շրջանակներում Հայաստանը ևս սահմանափակումներ մտցնի Իրանի հետ առևտրային կապերի մեջ, կամ ընդհանրապես միանա Իրանի մեկուսացմանը, իսկ սա հեչ բան չէ, ու դեռ հարց է, թե ով ավելի շատ կտուժի դրանից՝ մե՞նք, թե՞ իրանցիները։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ Եվրոինտեգրման կուրսը շարունակելը գնալով հավասարվում է պետական դավաճանության ու ոչ մի լավ բան չի բերում մեզ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/261232537347009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել