Картинки по запросу աժԵԼՔ-ի երիտասարդ պատգամավորները դրական տպավորություն են թողնում, նրանք չեն վախենում խոսափողից և մասնակցում են ինչպես ամբիոնից ելույթներին, այնպես էլ հարց ու պատասխաններին, թերևս երբեմն հարցեր են հնչեցնում, որոնք ուղղակի հարցեր են ու ոչինչ չեն ներկայացնում իրենցից, բայց ժամանակի ընթացքում հուսամ՝ ավելի դիպուկ ու արժեքավոր կդառնա դրանք:

ՀՀԿ ակտիվ պատգամավորներն ակտիվ են, ինչպես եղել է նախկինում, նորանշանակ պագամավորներից կրկին մարդիկ կան, ովքեր վստահ են իրենց գործում ու առաջ են տանում թե՛ իրենց, թե՛ խմբակցության տեսակետները, իսկ մնացած պատգամավորները, ովքեր նախորդ 5 տարիներին չեն իմացել խոսափողի տեղը, թերևս այդպես էլ չիմանան:

ՀՅԴ-ն, եթե անգամ ներկայացված լինի 1 հոգով, իր խոսքն ու
դիրքն ունի ԱԺ քաղաքական քննարկումների մեջ, այսօր էլ դրա ականատեսը եղանք, շատ հարցեր ու ելույթներ գուցե չեն ունենում, բայց հնչեցրած խոսքը տրամաբանական է: Հուսանք՝ ՀՅԴ-ն ակտիվ կլինի, բոլոր ոլորտներում:

«Ծառուկյան» դաշինքը դեռևս պասիվ է, և դա տրամաբանական է: Սեփական ցուցակում դեռ տեղափոխություններ են կատարվում, բայց երիտասարդ կադրեր ու հին պատգամավորներ կան, ովքեր դեռ կխոսեն ու, ամենայն հավանականությամբ, լիովին կներգրավվեն աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել