Երևանի նախկին փոխոստիկանապետ

Մահափո՞րձ, թե՞ հերթական «կուտը» ՀՀ քաղաքացիներին... Ինչո՞ւ երկու օր հետո...
Արդեն սովորություն է դառնում, շատ վատ սովորություն` իրականությունն այլ կերպ ներկայացնելու ժառանգական հիվանդություն…
Չզարմանաք, եթե երկու օր հետո «Բարեւ կարմիր արեւները» հայտարարեն, որ 26.03.13թ. պարզ, արեւոտ եղանակ է եղել…
Դե’ ժողովուրդն այդպես է որոշել…
Հիվանդագին երեւակայություն պետք է ունենաս կամ «կոոպերաաատիվ» իրավաբան լինես, որ թղթապանակը ձեռքին, վրդովված, գուցե նաեւ հայհոյախառն գոռգոռոցներով մոտեցող քաղաքացու արարքը որակես որպես մահափորձ…
Մահափորձ «կազմակերպելու» ժառանգական եղանակ… 

Հ.Գ. Մեկ ակնհայտ անճշտություն եւս` ոստիկաններն են հասնում եւ կանգնեցնում քաղաքացուն, պարոնայք, պետք չէ շահարկել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել