Րաֆֆին չի պահանջում Սերժի հրաժարականը, նա ընդհանրապես չունի որևէ ծրագիր: 1-ին դատողությունը կարծես թե հերքվեց, երբ խոսվեց ինքնաբացարկի մասին, 2-րդը ևս՝ երբ մեջտեղ եկավ արտահերթ ընտրությունների և նախարարական ու մարզպետական պորտֆելների պահանջը: Դրանով Րաֆֆին բավարարեց ընդդիմադիր լինելու՝ բոլորիս ակնկալիքները: Բայց ինձ թվում է, որ Րաֆֆին ուժեղ էր, երբ չէր հայտարարել որևէ հստակ պահանջ, և իշխանության «ուղեղը» հենց դրանից էր ամենից ավելի «կախվում». չգիտես ինչպես պայքարի մի բանի դեմ, երբ չգիտես, թե ինչ է այդ բանը: Բայց Րաֆֆին հստակեցրեց իր պահանջները և դրանով թեթևացրեց գործող նախագահի վիճակը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4377810934370?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



