Էդ նույն ընդդիմադիրներն են, որ ճանաչել են մարդու իրավունքների խայտառակ խախտումներով «ընտրությունները», ու մեր երկրի քաղաքացիների նվաստացման (կաշառակեր դարձնելով ու վախեցնելով), խայտառակ բռնություններով (Զարուհի Փոստանջյանին ու նրա դստերը հիվանդանոց գցելով) արդյունքում մանդատներ են ստացել։ Հիմա էդ տիպի խախտումները որ տեսան, ի՞նչ արեցին, որ հիմա հանձնաժողովում նստեն, ինչ անեն։
Ես կարծում եմ՝ բոլոր հանձնաժողովներն է պետք լուծարել ՀՀ ԱԺ-ի, քանի որ 5-րդ գումարման ԱԺ-ն ընդունել է 1078 օրենք, որոնցից 645-ը հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով. օրենքների մեծ մասը հեղինակել է ՀՀ կառավարությունը, ընդունվել է ընդդիմադիր պատգամավորների հեղինակած ընդամենը 10 օրենք։
Ինչ ասեն, պիտի կատարեք, սա է իրականության տխուր պատկերը․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/1450525538303575?notif_t=close_friend_activity¬if_id=1495176049382533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել