«ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնում անակնկալի է բերել բազմաթիվ ՀՀԿ-ականների: Բանն այն է, որ մինչև վերջին պահը տեղեկատվություն է եղել, որ Բաբլոյանը գործուղվելու է որեևէ երկիր՝ ներկայացնելու Հայաստանը: Անգամ քննարկման փուլում են եղել երկրների ցանկը, որտեղ Բաբլոյանը պետք է փոխարիներ գործող դեսպաններին: Սակայն վերջին պահին որոշումը փոխվել է: Իշխանության վերին օղակներից տարածվող տեղեկությունների համաձայն՝ խնդիրը Բաբլոյանի կենսագրության մեջ ի հայտ եկած անակնկալ հանգամանքներն են, որոնք մինչ այս իշխանությունները չեն իմացել: Այսինքն՝ կենսագրության մեջ ի հայտ եկած նոր հանգամանքն անհամատեղելի է եղել դեսպանի աշխատանքի հետ։


Ի դեպ, երեկ մեկնարկած ԱԺ նիստում Արա Բաբլոյանն արդեն հասցրել է խոստովանել. «Եղել է դեպք, երբ ես էլ եմ քվեարկել ուրիշի փոխարեն: Ներողության եմ խնդրում: Ես ինքս էլ եմ քվեարկել, գտնում եմ, որ ճիշտ չէ»: Հավելենք նաև, որ Արա Բաբլոյանին ԱԺ-ն նախագահելու հարցում ՀՀԿ-ից կօգնեն էդուարդ Շարմագանովն ու ՀՀ արդարադատաթյան նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել