««ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ակտիվորեն քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պաշտոնանկության հարցր: Խոսակցություններ կան, որ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ բարձրացնելու են Մարտուն Մաթևոսյանից ազատվելու հարցր: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ վարչապետը խիստ հանձնարարականներ է իջեցրել անտառի պահպանմանն ուղղված գործողությունների մասով:


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պորտֆելը, հնարավոր է, ՀՅԴ-ն պահպանի, սակայն կուսակցությանը կառաջարկվի փոխել Մարտուն Մաթևոսյանին: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին է 2004 թվականից, այսինքն՝ 13 տարի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել