Image result for սահմանՌԴ-ն և ԵԱՀԿ Մինսկի հանձախումբը Արցախում վերջին օրերի լարման համար մեղադրանքը ուղղեցին դեպի ադրբեջանական կողմ, իսկ սա արդեն մեկ քայլ առաջ է տարիների ընթացքում նույն նժարին դրվող քաղաքականության փորձին: Ձեզ եմ ներկայացնում երկու կարևոր հայտարարությունից հատվածներ.

«Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»
http://www.mid.ru/…/asset_p…/cKNonkJE02Bw/content/id/2761759

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»
http://www.osce.org/minsk-group/318171

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել