2017 թվականի առաջին երեք ամսում մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 96.4 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 5%-ով:
Ըստ ԱՎԾ-ի ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի 33%-ը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 25%: Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի մոտ 7.5%-ը, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն ուղղված ծախսերը կազմել են 8%-ը, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5%: