Վրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմանագրի կնքման արդյունքում դեպի Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում նշված է նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները, պատգամավորներն ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց արտադրությունը։ Եթե այո, ապա բնակչությանը պետք է տալ ազդակներ այդ մասին, որպեսզի վերջիններս կարողանան կազմակերպել իրենց արտադրությունը տվյալ պահանջարկից ելնելով։ Եվ ամենակարևորը՝ օգնեն արտահանման հարցում։ Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1243049272460475?notif_t=close_friend_activity¬if_id=1495109003239786
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



