Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն էլի ավելացել են, կրկին՝ անհանգստացոնղ մակարդակի: Բարեբախտաբար, անհանգստացողն այս պարագայում հայկական կողմերը չեն, որոնք հատկապես Ապրիլյան պատերազմից հետո պատրաստված են, զգոն ու ավելի աչալուրջ...
Անհանգստացողի մեծ դերակատարն այսօր ադրբեջանցի հասարակությունն է... Ապրիլյան պատերազմով այդ երկրի առջև ծառացած լրջագույն տնտեսական և իշխող կուսակցության կողմից խաբեությունների խնդիրները «լվացվեցին»: Այսօր ևս այդ երկրում մի այնպիսի իրավիճակ է, երբ ազգային բանակը չի կարողանում կատարել իր պարտականությունները, երբ իրար հերթ չտալով բացահայտվում են Ալիևի և իր մերձավորների խաբեությունները: Եվ ի վերջո, անհրաժեշտ է ինչ-որ կերպ երկրորդային դարձնել Մեհրիբան խանումի փոխնախագահի պաշտոնը...
Ի՞նչն է պատճառը՝ պատերազմը, ովքեր են տուժում՝ ուրիշի հողերի համար գործողությունների ուղարկվող հասարակ ադրբեջանցիներն, ովքեր դառնում են Ալիևների կողմից հորինված պատմության զոհերը...