Հայաստանի համայնքների համաչափ զարգացումն օրակարգային է պետության համար: Վերջին տարիներին մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում խթանվել է մարզերի զարգացումը:
Սպասվում է, որ առաջիկայում ներկայացվելու է բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական ծրագրեր, որոնք ունենալու են հստակ ուղղվածություն:
Ծրագրերը կյանքի կկոչվեն մշտադիտարկման տակ, ինչի համար ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ:
Ընդանուր առմամբ՝ վերջին ամիսներին մշակվել է մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագիր, որոնց իրականացումը պետք է հանգեցնի մարզերում որակական փոփոխությունների և տարածքային համաչափ զարգացման:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1844326212557909&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել