Картинки по запросу պոզներՔանի մենք ստեղ տապան ենք կառուցում, ՌԴ-ում հետաքրքրագույն իրադարձություններ են։ Դե, ոնց գիտեք, էն բլոգերին 3.5 տարի պայմանական տվեցին Հիսուսի ու Մուհամադի հասցեին վատ արտահայտվելու ու դրանով հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Դրանից հետո, ոչ ավել, ոչ պակաս, Պոզները՝ ՌԴ-ում հրեական մեդիական ռահվիրան, իր հաղորդման վերջում կոնկրետ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ինքը ենթակա է քրեական պատժի աթեիստ լինելու համար։
Ի պանեսլոս։ Կարելի ա ասել՝ ռուսական լիբերալ էլիտան դուրս ա եկել Կիրիլի դեմ։ Ու էս ամեն ինչի ֆոնին շատ, անչափ շատ հետաքրքիր ա՝ արդյո՞ք Մեդվեդևը կմնա պաշտոնում, թե չէ, որովհետև եթե չմնաց, կարելի ա ասել՝ իշխանական լիբերալները կգլխատվեն, իսկ այ եթե գլխատվեցին, գլուխը կդառնա մի քիչ ուրիշ մարդ՝ աջ աչքի տակ զիլյոնկայից մնացած հետքերով ու շատ, շատ հավանական կդառնան ցնցումները՝ հաշվի առնելով կապտուկներով Նավալնիին, ում դեռ չեն պատրաստվում գրանցել որպես նախագահի թեկնածու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել