2. Ընդդիմադիր խմբավորումների շրջանում ամենաազդեցիկն ալ-Կաիդա-ն է, մնացյալ, այսպես կոչված, չափավոր ընդդիմադիր ուժերը կա՛մ չեզոքացված են, կա՛մ համագործակցում են ալ-Կաիդա-ի հետ: Հետևաբար կարելի է ասել, որ Իդլիբը գտնվում է ալ-Կաիդա-ի ձեռքում:
3. Ցանկացած բնույթի ռազմգործողություն Սիրիայի այս հատվածում արդարացված է՝ ըստ իս, քանզի գործ ունենք մի տարածքի հետ, որն անմիջական սպառնալիք է իրենից ներկայացնում: Այն գտնվում է իսլամական ծայրահեղ արմատականների վերահսկողության տակ, իսկ Թուրքիայի հետ սահմանային անցակետերն ակտիվորեն օգտագործվում են ծայրահեղականների կողմից ֆինանսական, ռազմական և մարդկային ռեսուրսները համալրելու համար:
4. Իդլիբը նույնպես դիտարկվում է անվտանգային գոտիների շարքում: Այն առաջին հերթին Թուրքիայի նախաձեռնությունն էր, որ Իդլիբում ստեղծվի անվտանգ գոտի. նահանգը սահմանակցում է Թուրքիայի Հաթայ նահանգին, և թուրքերն Իդլիբի մասով հեռու գնացող նպատակներ ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել