2017 թվականի բոլոր ամիսներին պետական բյուջեի հարկային մուտքերը ստաբիլ դրական արդյունք են գրանցում:
Ապրիլին արձանագրվել է հավաքագրման աննախադեպ բարձր ցուցանիշ։ Ընդհանուր առմամբ՝ մուտքերը կազմել են
107 մլրդ դրամ։ Նշենք, որ մինչ այժմ երբեւէ նման բարձր ցուցանիշ չէր ապահովվել։
Եկամուտների աճ է գրանցվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով։ Վերը նշված բարձր ցուցանիշի 35-36 տոկոսը ստացվել է ԱԱՀ-ից, որից, ընդանուր առմամբ, հավաքագրվել է 129 մլրդ դրամ, ինչը ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 միլիարդով։
Ակցիզային հարկից ստացված եկամուտները ավելացել են 18 տոկոսով, իսկ ԵԱՏՄ բյուջեից հաշվեգրված միջոցների հաշվին մաքսատուրքից ստացված եկամուտներն ավելացել են 15 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1711009405865272&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել