Նախորդ տարվա սեպտեմբերին ձևավորված գործադիր մարմինը, չնայած կարճ ժամանակահատվածին, գնաց մի շարք փոփոխությունների, որոնք հիմք ստեղծեցին հետագա զարգացումների համար:
Այդպիսի քայլերից կարելի է առանձնացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, ինչի արդյունքում ջերմոցային տնտեսությունները և վերամշակող արդյունաբերությունը զարգացման նոր լիցքեր ստացան: Վերջիններիս համար պետությունը սահմանել էր նաև արտոնյալ սակագներ:
Դրական փոփոխություններ նկատվեցին նաև պետական ոլորտի ծախսերի կրճատման ուղղությամբ: Կրճատվեցին մի շարք կառավարչական հիմնարկներ և ծրագրերի իրականացման գրասենյակներ։
Պետությունը որդեգրեց նաև ներդրումների ավելացման նոր քաղաքականություն, ինչի արդյունքում հավաքագրվեցին մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագրեր:
Իրականացրած գործողությունների արդյունքում Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվությունը կազմեց 6,5 տոկոս: