Երեկվանից քննադատական հոդվածներ են հայտնվում ՖԲ-ում, թվային և հեռուստամամուլում, բայց միևնույն ժամանակ գովասանքի տարափ՝ մեր մարզիկների հասցեին: Անհրաժեշտ է ընկալել և համակերպվել մեկ իրողության հետ՝ մենք երբեք չենք կարողանա հավասարազոր խաղ ցուցաբերել եվրոպական միջին մակարդակի թիմերի հետ: Դա ճշմարտությունն է, ու դրանից չես փախչի (ժամանակ առ ժամանակ գրանցվող մինի հաղթանակները բացարձակ կապ չունեն ասածիս հետ): Մենք խաղում ենք այնքան, որքան կարողանում ենք, որքան մրցակիցը թույլ ա տալիս:
Չգիտես ինչի ազգովի ֆուտբոլի մոլի երկրպագու ենք, մինչդեռ հայկական ֆուտբոլի միակ լուրջ հաղթանակը եղել է 1973թ. ներքին առաջնությունում առաջին տեղ գրավելը, որը 70 տարվա կայսրության տարիներին հաջողվել է գրեթե բոլոր ԽՍՀՄ երկրներին: Ուստի ակնկալել ավելին, քան ունենք, իրատեսական չէ: Մեր տղերքն են, մեր հավաքականն ա, ինչ էլ լինի՝ նվիրվում են ու անում այնքան, որքան կարողանում են, բայց պետք չի մեղադրել, պախարակել առավել ևս վիրավորական գրառումներ կամ արտահայտություններ անել:
Թողած այն մարզաձևերը, որտեղ իրոք լուրջ արդյունքներ ենք արձանագրում, դա է՝ ըմբշամարտը, ծանրամարտը և ևս մեկ-երկու կայացած մարզաձևեր, մոլի երկրպագում ենք ֆուտբուլը, մարզաձև, որտեղ մեզ ԵՐԲԵՔ կայուն, լուրջ հաջողություն չի սպասվում: Այն պարզ պատճառով, որ եվրոպական միջին մակարդակի հավաքականի մեկ տարվա գումարային շրջապտույտը մոտ է մեր երկրի ներքին ՀՆԱ-ին:
Երկրպագենք այն մարզաձևերը, որտեղ կարողանում ենք և արձանագրում ենք լուրջ հաղթանակներ:
Հ.Գ. Օլիմպիական 1 բրոնզը մի քանի անգամ ավելի «արժեքավոր» է, քան ֆուտբոլի մեր հավաքականի նույնիսկ եվրոպայի առաջնության նախընտրական խմբից դուրս գալը եզրափակիչ առաջնություն:
Արդյոք մենք դա գնահատո՞ւմ ենք ամբողջությամբ:



