ՌԴ արտգործնախարարությունն ուշագրավ ու, միաժամանակ, զավեշտալի մի հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայկական ռազմական մեկ միավոր տեխնիկան խոցելու կապակցությամբ: Այդ հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումները և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լարվածության հետագա աճը կանխելու համար: Այս կարգի հայտարարությունները զավեշտալի են այն պատճառով, որ խրախուսում են առաջինը հարված հասցնող կողմին: Նման հայտարարությունների տրամաբանության համաձայն՝ լարվածության աճը գրանցվում է ոչ թե առաջին հարվածից հետո, այլ տուժած կողմի պատասխան գործողության արդյունքում: Այսինքն, եթե անպատասխան հարված է հասցվում, ապա ամեն ինչ կարգին է, ու լարվածության աճ չկա, բայց եթե այդ հարվածին պատասխան է տրվում, ուրեմն՝ լարվածության աճն այլևս փաստ է: Մեր իշխանություններն էլ են, կարծես թե, միանգամայն համաձայն այսօրինակ տրամաբանության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: