ԶԼՄ-ներ. Ավելի քան 30 մարդ է զոհվել կոալիցիայի ավիահարվածներից Դեր ԶորումPanARMENIAN.Net-ը գրում է.

Առնվազն 31 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Դեր Զոր գավառում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածների արդյունքում:

Մայիսի 15-ին հարձակման է ենթարկվել Աբու Քեմալ բնակավայրը Դեր Զորից 140 կմ հեռավորության վրա: Զոհվածների թվում կա 11 երեխա և 6 կին, հայտնում է ՏԱՍՍ-ը սիրիական SANA գործակալության վրա հղումով:

Մայիսի 15-ին 22 խաղաղ բնակիչ զոհվել է Ռաքքայի գավառում գտնվող Էլ Էքիրշի բնակավային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից:

Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել