Բայց երբեմն պետք է հնչի նաև ճշմարտություն։ Հեղափոխությունն ու հեղաշրջումը ամեն կոշկակարի ու տան տնտեսվարուհու խելքի բան չեն։ Անգամ եթե կոշկակարն ու տան տնտեսվարուհին խորապես համաձայն չեն այդ աներկբա իրականության հետ։ Ու նման դեպքերում, երբ տան տնտեսվարուհին սկսում է իրեն Նապոլեոն Բոնապարտ երևակայել, նրան ինչ-որ մեկը պետք է վերադարձնի իրական աշխարհ։
Բարեբախտաբար, այս անգամ այդպիսի մեկը գտնվեց, ու դա Էդմոն Մարուքյանն էր։ Ընդ որում՝ չեմ էլ կենտրոնանում հեղաշրջումների նպատակահարմարության մասին Մարուքյանի ընդարձակ դատողություններին, քանի որ նա ավելի կարևոր բան ասաց, որը մի քիչ ձևափոխված կարելի է մատուցել նաև այսպես՝ աղջիկ ջան, սկի 400+ տեղամասերում վստահված անձ չես կարողանում ապահովել, ի՜նչ ապստամբություն, ի՜նչ հեղաշրջում։
Ու երիցս ճիշտ է Մարուքյանը։ Անգամ ՏԻՄ ընտրություններին լիարժեք մասնակցելու պոտենցիալ չունեցող ուժերն ու գործիչները պետք է խելոք սսկվեն ու քաղաքական մկաններ աճեցնեն, հակառակ դեպքում, եթե մի ինչ-որ անհավանական սցենարով նմաններին հաջողվի զենքով տապալել իշխանություններին, դրա հետևանքը ոչ թե ավելի լավ պետությունն է լինելու, այլ տոտալ անարխիան։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/05/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել