Երբ ծանոթանում ես համաշխարհային այնպիսի ինտելեկտուալների աշխատանքներին, ինչպիսիք են Նոամ Չոմսկին, Հովարդ Զինը և այլք, երբեք չես հանդիպի, որ նրանք համաշխարհային գործընթացները կապեն ինչ-որ անհեթեթ «դավադրությունների տեսության» ու էլ ավելի անհեթեթ «մասոնականության» հետ:
«Եթե ես իրականացնեմ վերլուծություն, օրինակ` տնտեսական համակարգի վերաբերյալ և նշեմ, որ General Motors-ը փորձում է մաքսիմալացնել իր եկամուտը և շուկայում իր մասնաբաժինը, դա դավադրության տեսություն չէ: Դա ինստիտուցիոնալ անալիզ է: Դա ոչ մի կապ չունի դավադրությունների տեսության հետ: Եվ դա տրամաբանական է դառնում, երբ մենք խոսում են մեդիայի մասին: «Դավադրությունների տեսություն» արտահայտությունը այն արտահայտություններից է, որը պարբերաբար հրապարակ է նետվում (մեդիայի կողմից), որպեսզի ստվեր գցվի ինստիտուցիոնալ անալիզի վրա» (Chomsky, Manufacturing Consent: Noam Chomsky and the Media, 1992):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: