Image result for սասնա ծռեր զոհված ոստիկաններՄեկ-մեկ կարդում ես այնպիսի մեկնաբանություններ ու գրառումներ, ուղղակի ապշում ես կարկառուն մտածողների իբր տրամաբանական, փոխկապակցված մտքերից:
Բաաա, գիտե՞ք՝ Սասնա ծռերից այսինչը թշնամու դեմ մարտնչել է, բա, գիտե՞ք՝ արյուն է թափել....
Թշնամու դեմ մարտնչելը իրավունք չի վերապահում իմ երկիրը ապակայունացնելու, իմ ծառայակիցների կյանքը խլելու, նրանց բալեքին որբացնելու, իմ ու իմ բալեքի հայրենիքը քանդելու, նրանց քունն ու հանգիստը խախտելու:
Մինչև հիմա աչքիս առաջ են Տեփանոսյանի փոքրիկ բալիկի թաթիկները, որ դրել էր իրեն գրկած տատիկի ուսին, անմեղ աչուկները, որ նայում էին իրենց տուն այցելած ոստիկաններին: Այդ աչուկները կարծես մեզանից աղերսում էին, որ հետ բերենք իր հայրիկին, ով նրա ամենակայուն հենարանն է:
Դե՛, հայրենիքի մարտիկներ, հետ բերեք անմեղ տղերքին ու հանձնեք իրենց բալեքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել