Ներկայացնում ենք հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարելի է ինքնուրույն անել:
Հայմորիտի դեպքում այսպիսի նպատակաուղղված մերսումը հրաշալի թերապիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:
Ազդեցությունն ակտիվ կետերի վրա կարող է վերացնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվազեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:
Ազդեցության կետերը
1. Ճակատի կենտրոն
Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը:
2. Հոնքերի մեջտեղի հատված
Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:
3. Քթի «թևեր»
Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը:
4. Այտոսկր
Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտադրության արտազատմանը:
5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված
Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում:
6. Գանգի հիմք
Պարանոցի ողերի վրայի հավածի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը:
Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկացնել 10-15 րոպե, օրական առնվազն 3 անգամ, ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա՝ 15-30-ական սեղմում: Բուժման տևողությունը 10-15 օր է:
Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն՝ հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո:
Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:
Հակացուցումներ
- Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում:
- Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:
- Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում:
- Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:
- Բարորակ և չարորակ նորագոյացություններ:
- Հոգեկան խանգարումներ
Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո:
Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ: