Lragir.am-ը գրում է.
Լարված իրավիճակ է ստեղծվել Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի շտաբում: Երևանի քաղաքապետի թեկնածու, Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ահազանգ է ունեցել, որ շտաբում ցուցակներով երեկ երեկոյան գումար է բաժանվել, իսկ այսօր շտաբի աշխատակիցները հսկում են, թե ով է մասնակցել ընտրություններին, մարդկանց ուղղորդում են: Լրագրողների և Զարուհի Փոտանջյանի այցի ժամանակ շտաբի աշխատակիցները դարակում թաքցրել են ցուցակները և չեն բացում այն:
«Դարակում պահված են ընտրակեղծարարության փաստեր: Մտանք շտաբ, մի կին էր այստեղ նստած, անմիջապես փասատթղթերը պահեց: Այս մարդը հարձակվեց մեզ վրա, փորձում էր փաստաթղթերը տանել, հիմա դրանք դարակում են: Բացեք դարակը, մենք այստեղից չենք գնա»,- դեպքի վայր եկած ոստիկաններին ասաց Զարուհի Փոստանջյանը:
Շտաբի աշխատակիցը, Փոստանջյանի խոսքով, հրել է իրեն ու իր երեխային: ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարն էլ ասաց, որ Փոստանջյանն ու նրա հետի անձինք էն քաքշել շտաբի աշխատակցին, պատռել նրա հագուստը:
Շտաբի աշխատակիցը զայրացած հայտարարեց՝ «ով իմ հագուստը պատռեց, իմ բաժակը կոտրեց, թող սատկի»: Հետո դիմեց Փոստանջյանին՝ ինչի՞ չես սատկում:
Ամբողջական հոդվածը կարդացեք՝ այստեղ