Հայաստան-Չեխիա (0:3) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին: 

- Պարոն Մինասյան, Կանադայի հետ խաղից հետո Հայաստանը չի կարողանում գտնել իր խաղը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ է կատարվում:

- Այո, արդյունք չկա, բայց որակի դեպքում համաձայն չեմ:

- Իսկ ինչո՞ւ չկա արդյունք:

- Դժվար է ասել:

- Բրազիլիա գնալու ի՞նչ շանսեր կան:

- Իսկ ո՞վ էր ասել, թե գնալու ենք Բրազիլիա: Ինձանից նման բան լսե՞լ եք:

- Իսկ ի՞նչ խնդիր է դրվել:

- Կատարելագործել մեր խաղը:

- Իսկ խաղից ի՞նչ կասեք:

- Այնպիսի խաղ էր, որ ով խփեր, ապա կհաղթեր: Մեր սխալի արդյունքում նրանք խփեցին գոլը:

- Պարտություններից հետո սովորաբար մարզիչներն ասում են, որ դա իրենց պարտությունն է…

- Ցանկացած պարտություն էլ մարզչի պարտությունն է:

- Խաչատուրովն իր թիմում մշտապես խաղում է: Ի՞նչն է պատճառը, որ հավաքականում խաղալու հնարավորություն չստացավ:

- Այս պահին ավելի լավ տարբերակը Տարոն Ոսկանյանն էր:

- Կամո Հովհաննիսյանը հաճախ կորցնում էր գնդակը: Ո՞րն էր պատճառը:

- Հետաքրքիր հարցեր եք տալիս… Հնարավոր է լարվածության արդյունքում էր:

- Ձեր կարծիքով կենտրոնական պաշտպաններն ինչպե՞ս խաղացին:
- Լավ:

- Խաղից առաջ ասել էիք, որ խաղից հետո կնշեք Չեխիայի թույլ կողմերը…

- Նրանք ամփոփել էինք մարտավարությունը ու հանդես էին գալիս 2 հենակետայիններով: Նրանց թույլ տեղը պաշտպանության աջ եզրն էր, քանի որ երբ նրանք այդ եզրով գրոհում էին, ազատ տեղեր էին առաջանում: Բայց այսօր նրանք ավելի պասիվ խաղացին:

- Առաջին եւ երկրորդ խաղակեսերի միջև ի՞նչ տարբերություն եք տեսնում:

- Ոչ մի: Եթե ուշադիր եք եղել՝ երկրորդ խաղակեսն էլ մենք լավ սկսեցինք…

- Ասում եք՝ կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եք, բայց 3 գոլերն էլ նրանց դիրքերից ընդունեցինք:

- 2-րդ գոլի ժամանակ Ռոբերտ Արզումանյանն այլ կերպ պետք է գործեր: Եթե ընդհանուր խաղին նայեք, ապա Տարոն Ոսկանյանն անթերի ֆուտբոլ խաղաց:

- Ձեզանից ե՞րբ կարելի է նոր մարտավարություն տեսնել, հատկապես նման մրցակցիների դեմ խաղերում:

- Թիմը խաղում է նույն սխեմայով, բայց մարտավարությունը փոխվում է:

Նյութը Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել