Image result for lithuania armeniaՀայ-լիտվական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին արձանագրում են դրական միտում: Մասնավորապես՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2016-ին 2015-ի համեմատ աճել է 28,8 տոկոսով: Հայաստանից արտահանումը դեպի Լիտվա ավելացել է 16,2 տոկոսով:

Այսքանով, սակայն, երկու երկրների միջև համագործակցությունը չի սահմանափակվում: Լիտվան Հայաստանին դիտարկում է որպես ԱՊՀ միակ երկիր, որը կարող է դառնալ ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակը: Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է բացվում Բալթյան երկրներից դեպի Հայաստան, որը կամուրջ է հանդիսանում ԱՊՀ և արաբական վեց երկրների խոշոր շուկաների միջև:

Ներկայումս լիտվական տեքստիլ ոլորտը աութսորսինգային ծառայություններ է փնտրում և համարում է, որ Հայաստանը ոլորտում իր առաջընթացով կարող է համապատասխանել այդ ակնկալիքներին ու դառնալ տարածաշրջանային հանգույց: Այս տարվա աշնանը նախատեսված է դեղագործության, սննդի արդյունաբերության ոլորտների դիստրիբյուտորների, ՏՏ, տեքստիլի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների պոտենցիալ ներդրողների գործարար այց Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել