Պետության կողմից սահմանված նորմերի համաձայն՝ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, տրվելու են համապատասխան պիտակներ:
Դրանք արդեն իսկ հայտնվում են վաճառակետերի տեսանելի հատվածներում, ինչը նշանակում է, որ մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին, որոնց համաձայն՝ պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով:
Պիտակներ տրամադրվող պայմաններից է նաև այն, որ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունենա իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ: