Տնտեսության ստվերային հատվածի մեծ մասնաբաժինը շարունակում է մնալ Հայաստանի զարգացումը խոչնդոտող առաջնային խնդիրներից մեկը: Այսպես, եթե 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս, սակայն ներկայումս ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում այն նվազել է և մարտին կազմել 33.2 տոկոս:
Ուշագրավ է հատկապես ոչ ռիսկային հարկ վճարողների կողմից 2016թ. հոկտեմբերից 2017թ. ապրիլ ամիսներին վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են ավելի քան 9 միլիարդ դրամով կամ 4.6 տոկոսով, մինչդեռ ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 միլիարդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով:
Ընդ որում, եթե 2016թ. 4-րդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողից ռիսկային է գնահատվել 296-ը, ապա 2017թ. առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռիսկային է 264-ը: