Panarmenian.net-ը գրում է.
 «Ուդուլի» տոլմայի փառատոնին կմասնակցեն նաև հայ զինծառայողները։ Այս մասին հայտնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Տոլմայի փառատոնն անցկացվում է 7-րդ անգամ` սկսած 2011-ից։

Փառատոնը սովորաբար անցկացվել է Մուսալեռում և Սարդարապատում, իսկ այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, որը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու։

«25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։ Այս տարի զինվորներն առաջին անգամ են մասնակցելու մեր փառատոնին, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Ցանկալի է, որ մայիսը, հատկապես ամսվա երկրորդ կեսը, Հայաստանում տոլմայի ամիս դառնա», ասել է Մամուլյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել