
Հյուրերը խոսում էին ապրիլի 6-ին կայանալիք համերգից: Ինչպես իր խոսքում նշեց Րաֆֆին. «Համերգի ընթացքում մեծ պարահրապարակ է լինելու երկրպագուների համար, ովքեր կցանկանան պարել: Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ իրենց լավ զգան»:
Հաղորդավարի այն հարցին, թե ինչու Սիրուշոն որոշեց համերգով հանդես գալ «Դորիանս» ռոք խմբի հետ` երգչուհին պատասխանեց. «Ինձ դուր է գալիս նրանց ներկայացրած երաժշտությունը, նրանց մոտեցումը երգին: Ես այս համերգին մոտենում եմ այնպես, ինչպես մենահամերգի: Կարծում եմ` տղաներն էլ են այդպես վերաբերվում»:
Երգչուհին խոսեց նաև «Պռեգոմեշ» հավաքածուից. «Հուսով եմ, որ մոտ օրերին այն պատրաստ կլինի: Պարզապես զբաղվածությունս այս օրերին բավական խիտ է, քանի որ մեկ-երկու օրից մեկնում եմ Լիբանան»:
Հյուրերը խոստացան, որ համերգի ընթացքում լինելու են անակնկալներ ու հեռուստադիտողներին հորդորեցին ապրիլի 6-ին ներկա լինել Մարզահամերգային համալիրում:



