Հայաստանում կրթական բարեփոխումների խնդիրը շարունակում է մնալ հրատապ, և պատահական չէ, որ կրթական ծրագրերի արդիկանացման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:
Հայաստանում կան կրթական մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասն էլ վերաբերում է բուհական համակարգի կողմից մասնագիտական բարձր մակարդակի կրթության ապահովմանը: Այս խնդրին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանը և տվել հանձնարարականներ, որոնցից մեկը վերաբերում է բուհերում կրթական համակարգերի մշակմանը և ծրագրերի հավատարմագրման գործընթացին:
Նա ընդգծել է, որ պետք է պարտադիր դարձնել բուհերի հավատարմագրման պրոցեսը և պահանջել համապատասխան մարմիններից ներկայացնել բուհերում կրթական ծրագրերի հավատարմագրման պրոցեսի արդյունավետությունը բարձրացնող առաջարկներ, հայեցակարգ և ժամանակացույց մշակել:
Նշենք, որ բուհերի հավատարմագրումը նախատեսում է որոշակի չափանիշների համապատասխանութուն: Այսինքն, եթե հավատարմագրումն իրականացնում է պետությունը, ապա սահմանում է ինչ-որ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի ուսումնական հաստատությունը: