Picture1. Ամենից առաջ ո՞ւմ կպատմեք ամուսնու հետ վեճի մասին. 
ա) ընկերուհուն - 2  
բ) մայրիկին - 1  
գ) ոչ մեկին - 0

  
2. Ո՞ւմ հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը,  
ա) ամուսնու - 1  
բ) ընկերուհու - 2 
գ) ոչ մեկի - 0

  
3 Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ... 
ա) քննարկում ենք ամեն ինչ - 2 
բ) միայն առանձնապես կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին - 1  
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ - 0  

 
4. Ամենից առաջ ումի՞ց պարտքով փող կվերցնեք  
ա) ազգականներից - 1 
բ) գրավատուն կգնամ - 0  
գ) ընկերուհուց - 2  


5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն ըստ Ձեզ  
ա) ընկերուհիների հետ հավաքույթն Է - 2  
բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն - 1 
գ) ազգուտակի հետ հավաքույթը - 0  


6. Ո՞ւմ հետ խանութ, տոնավաճառ կգնաք նոր զգեստ ընտրելու  
ա) միայնակ - 0 
բ) լավագույն ընկերուհու - 2  
գ) ամուսնու - 1  


7. Կհրաժարվե՞ք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք. 
ա) այո - 0  
բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ - 1  
գ) ոչ - 2 


8. Ընկերուհին Ձեզանից խնդրում Է բավական դժվարին ծառայություն մատուցել Դուք.   
ա) կհրաժարվեք - 0  
բ) կանեք ձեր ձեռքից եկածը - 2  
գ) կօգնեք մասնակիորեն - 1 


9. Կարո՞ղ եք միայնակ, առանց ընկերակցության մարզակումբ կամ սրճարան գնալ 
ա) այո, հեշտորեն - 0 
բ) այո, բայց այնքան Էլ վստահ չեմ զգա ինձ - 1 
գ) ոչ, ավելի շուտ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա - 2  


10. Ձեր զավակի համար պետք Է մանկապարտեզ կամ դպրոց ընտրեք. 
ա) տեղեկատու գրականություն կքրքրեք - 0  
բ) անձամբ կայցելեք շրջակայքի հաստատություններն ու կզրուցեք դրանց աշխատակիցների հետ - 1 
գ) կվստահեք ընկերուհիների կարծիքին - 2  


Ամփոփենք 

Մինչեւ 6 միավոր 

Դուք բնույթով միայնակ մարդ եք: Ընկերուհիների հետ «դատարկ» խոսակցությունները համարում եք ժամանակի զուր վատնում. Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբ, սակայն Դուք Ձեզ միայնակ եք զգում: Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել:  

7-14 միավոր 

Դուք ընկերուհիներ ունեք, բայց առաջնայինը Ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը: Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի: Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր տեղն ունի:

15-20 միավոր 

Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել: Նրանք Ձեզ եւ խորհուրդ են տալիս, եւ սփոփում, եւ հարկ եղած դեպքում զվարճացնում: Բայց երբեմն զգում եք, որ «կանանց եղբայրությունը» սահմանափակում է Ձեր ազատությունը, խանգարում ինքնուրույն որոշում ընդունելուն: Մերձավորներն էլ իրննց հերթին են նեղանում, որ օտար մարդիկ քաջածանոթ են Ձեր ընտանիքում տեղի ունեցող ամեն ինչին: Լավ կլիներ՝ ավելի ինքնուրույն լինեիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել