Ներդրումային դաշտը խթանելու նպատակով պետությունը շարունակում է տարատեսակ աջակցություներ սահմանել:
Գործադիր մարմնի հերթանակ նիստի ընթացքում ներդրումային ծրագրի շրջանակներում 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն տեղակայող ընկերությունը ստացել է հարկային արտոնություն:
Սպասվում է, որ ընկերության կողմից առաջարկվող ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով գանձվող ԱԱՀ-ի ժամկետները հետաձգվում են երեք տարով:
Ընդանուր առմամբ՝ ընկերությունը իրականացնելու է 1,75 մլրդ դրամի ներդրում և բացելու 85 աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1841003079556889&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել