Առեղծված դարձած սիրո իմ շողեր,
Որոշեցի ձեզ էլ հասնել,
Իմ անսահման սիրո վկաներ,
Ինձ համար կարծես կյանքի մեծ իմաստ
Ու սեր եք դարձել...
Սիրում եմ ձեզ,
Սիրում ձեր սերն ու կյանքը...
Սիրում եմ նայել փայլող աչքերին
Հիանալ ժպիտ պարգևող ձեր շրթունքներով,
Որ միմյանց համար երգում են սիրելիս...
Թույլ տվեք ասել՝ սիրում եմ ես ձեզ...
Ու մեծ է սերս... անմար մի կրակ...
Ուզում եմ՝ լինեք միշտ իրար կողքի,
Թեկուզ ինձանից շատ հեռու լինեք,
Ինձ չմոռանաք, ես ձեզ կսպասեմ,
Թող որ օվկիանոսն անգամ պատնեշ չդառնա իմ սիրո համար...
Ապրեք երջանիկ ու միշտ միասին...
Ես ձերն եմ հավետ... ձեր սիրո ծառան իմ ամբողջ կյանքում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել