Հաջողություն գոյություն չունի: Եթե մարդը հանդիպում է ինչ-որ բանի, ապա միայն այն պատճառով, որ ինքը այս կամ այն կերպ մտադրել է այդ:

Ներքին երկխոսությունը դադարեցնելու համար պետք է.

ա) իմանալ, թե դա ինչ է,

բ)ընտրություն կատարել հավատալու, որ այն անհրաժեշտ է դադարեցնել,

գ) ընտրություն կատարել հավատալու, որ այն կարելի է դադարեցնել:

Ներքին երկխոսությունը իրենից ներկայացնում է մարդու ամբողջ մտային և հուզական գործունեության հանրագումարը, որն ուղղված է աշխարհի նկատմամբ սեփական հայացքների պահպանմանը:

Մարդիկ սխալ են կատարում` ենթադրելով, որ ներքին երկխոսությունը միայն ինքն իր հետ մտքով խոսելն է:

Ներքին երկխոսությունը որոշում է մարդու` ինքն իր մասին պատկերացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել