Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում: Կրթական որակը բարձրացնելու արդյունքում է, որ Հայաստանը կկարողանա պահպանել իր մրցունակությունը միջազգային շուկայում:
Կրթական բարեփոխումների նոր փաթեթը կյանքի կոչելու համար մշակվել է Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն և այլն:
Միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ ևս նախատեսվում են զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում ստեղծվելու է գյուղատնտեսական մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից 8 քոլեջ: Ծրագրի նպատակով կներդրվի 13 մլն եվրո: