ԵԱՀԿ գրասենյակի փակումը հայ դիվանագիտական շրջանակներում այս օրերին լայնորեն քննարկվում է, ու գրեթե բոլորը միաձայն են այն հարցում, որ հայկական կորպուսը թերացել է այդ հարցում։ Մեծ հաշվով՝ ԵԱՀԿ-ի՝ Կովկասում վերջին գրասենյակի փակումով Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունները չեն խզվում, քանի որ մեր կողմը երբեք դրա նախաձեռնողը չի եղել, սակայն սա բացթողում է, որովհետև զուտ քարոզչական տեսանկյունից Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ այն հաղթանակ անվանել, որը տակտիկական առումով ոչինչ չի տալիս։ Հովհաննես Իգիթյանը, ով հանդիսանում է նախկինում ՀՀ և Եվրոպական տարբեր կառույցների աշխատանքներ է կազմակերպել ու ղեկավարել տարբեր ոլորտներում, նշում է, որ սրանով պաշտոնական Բաքուն փորձում է հասկացնել, որ կոնֆլիկտը սառեցնելու որևէ մտադրություն չունի։ Այսպիսի հարցերով մոտական տարիներին Ադրբեջանը երևի թե կփորձի սեփական լսարանին կերակրելու տարբեր փորձեր անել։ Սա, իհարկե, տեղի է ունենում մեր քթի տակ, ու մեր դիվանագիտական մարմինները չպետք է ձեռքները ծալած նստեն։ Ի վերջո, մեկ-երկու տակտիկական բացթողումները հետագայում կարող են դառնալ նաև մարտավարական, իսկ իրավիճակի վատթարացման դեպքում՝ նաև կոնցեպտուալ սխալների մի շղթա, որի հետևանքները շատ աղետաբեր կարող են լինել մեզ համար։ Սահմանում ամրությունը դեռ հաղթանակի կամ անվտանգության երաշխիք չէ, քանի որ նույնիսկ ամենաարյունալի կոնֆլիկտներից հետո կողմերը միմյանց հետ նստում են բանակցելու։ Այնպես որ, այս հարցը մեր դիվանագիտական գերատեսչությունը պետք է պահի իր ուշադրության կենտրոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: