Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մեզ համար մրցույթը մեկնաբանում էին Հայաստանի վաստակավորները՝ Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Ու ինչպես միշտ, մեր հաղորդավարները «փայլեցին» հաղորդավարական էթիկային տիրապետելու իրենց հմտություններով: Եվ դրա արդյունքում այսօր հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցում գլխավոր հերոսներ են դարձել: Հասկացանք՝ հայ եք, հայրենասեր եք, բայց գոյություն ունեն միջազգային մրցույթների լուսաբանման կանոններ, որոնք ընդհանուր են բոլորի համար, և ամենևին կարիք չկա այդ կարևոր պահին կեղծ հայրենասիրական զեղումներին տրվելու: Պաթոսը թողեք մի կողմ, խնդրում եմ ձեզ, ի՞նչ է նշամակում երկրի անունը (թեկուզ և թշնամի երկիր) հայտարարելուց հետո, «Եվրատեսիլը» մի կողմ թողած, Շուշիի ազատագրումից ու հայոց բանակի հզորությունից խոսել: Դա էլ քիչ չէ, Արծվիկի՝ ֆինալ անցնելը մայիսյան հաղթանակ հռչակել: Դուք «Զինուժ» չեք վարում, ընդամենը երգի մրցույթի մեկնաբաններ եք, բարի եղեք, թարգմանեք ու մեզ ներկայացրեք երգի ու երգչի մասին տեղեկություններ: Երկրի ու բանակի հարցը թողեք ավելի կոմպետենտ մարդկանց: Վերջապես սովորեք տարբերել կարևորը անկարևորից:

pjimage

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել