ԱՎԾ-ի տվյալների դիտարկման արդյունքում տեղեկանում ենք, որ բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 88.9%, մինչև 6049.8 հազար տոննա՝ մեկ տարի առաջ 62.9% աճի փոխարեն: Դրանից 4860.2 հազար տոննա բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, ինչը 2,3 անգամ ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից:
Ըստ վիճակագրական տվյալների՝ երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 3.1%, մինչև 584.3 հազար տոննա: Օդային փոխադրումներն ավելացել են 77,8%, մինչև 4.8 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 600.5 հազար տոննա բնական գազ, ինչը 28,5%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 24,6%, մինչև 1246.9 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 6,1%, մինչև 47122.1 հազար մարդ, նախորդ տարվա անկումը`1.2%: Ըստ որում՝ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 6,6%, մինչև 41981 հազար մարդ, երկաթուղային փոխադրումները` 5.7%, մինչև 69.6 հազար մարդ, էլեկտրական տրանսպորտով փոխադրումները՝ 4%, մինչև 4509.8 հազար մարդ: Ըստ որում՝ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները, ընդհակառակը, աճել են 23.6%, մինչև 480.2 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունը կրճատվել է 2,8%-ով՝ մինչև 595.9 մլն ուղևոր: