Չգիտեմ, թե կոնկրետ ով էր Աբրամովիչի գլխին սարքողը, բայց երեկ կարող էինք ականատես լինել, թե ինչպես կարող է թիրախավորված ու ճիշտ մատուցված ապատեղեկատվությունը ոչ միայն տհաճություն պատճառել զւուտ բարոյական կամ որևէ այլ վերացական տեսակետից, այլև հստակ ֆինանսական նշանակություն ունենալ։
Երեկ առավոտյան մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություն տարածեցին, թե ԱՄՆ-ում ՀԴԲ-ի կողմից ձերբակալվել է հայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչը, ինչը ակնհայտ ապատեղեկավություն դուրս եկավ, և շատ կարճ ժամանակ անց լուրը հերքվեց օլիգարխի ներկայացուցիչների կողմից, բայց անգամ այդ մի քանի ժամը բավական էր, որպեսզի Աբրամովիչը աղքատանա մի քանի տասնյակ միլիոն դոլարով։
Լուրի տարածվելուն պես ֆոնդային բորսայում սկսեցին կտրուկ արժեզրկվել բոլոր այն ակտիվները, որոնք պատկանում էին Աբրամովիչին։ Այսպես, միայն «Եվրաս»-ի բաժնետոմսերը մեկ ժամվա ընթացքում արժեզրկվել են 5%-ով, որի արդյունքում Աբրամովիչն ընկերության 2.5 մլրդ դոլար արժողությամբ փաթեթից կորցրել է 59 մլն դոլար, իսկ օրվա ամփոփումով պարզ է դարձել, որ Աբրամովիչի ընդհանուր ակտիվներն արժեզրկվել են մոտ 3 տոկոսով, ինչը թվային արտահայտումով կազմում է մոտ 132 միլիոն դոլար։
Մեր մեջ ասած, միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ ավելի շատ չի կորցրել։ՃՃՃՃՃ



