Մարտի 22-ին կիեւցիները սովորականի պես աշխատանքի էին գնացել՝ չենթադրելով, թե ինչ է սպասվում իրենց երեկոյան: Ճաշից հետո սարսափելի փոթորիկ բարձրացավ, անդադար ձյուն սկսեց տեղալ: Յանդեկս-խցանումները 10 բալ էին ցույց տալիս, 10 հնարավորից: Քաղաքը կանգ առավ, դադարեց տրամվայների, տրոլեյբուսների, երթուղայինների, ավտոմեքենաների երթեւեկությունը: Շատերը ոտքով հասան տուն, ովքեր ավտոմեքենաներով ճանապարհին էին, ստիպված էին մինչեւ առավոտ սպասել:
Ուկրաինայի մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարվեց: Մեկ օրվա ընթացքում 50 մմ ձյուն տեղաց (ամսական 47 մմ նորմայի դեպքում), որը կես մետր ձյան ծածկույթ է:
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2013/03/86.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

























































































