Վերջին օրերին ներքին լսարանի հուսախաբությունը կոտրելու, իր բանակում տիրող բարդակի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դնում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների՝ մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և Բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:
Այսպիսով՝ Ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու է ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2276707829220458
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել