Մարդկանց դուր է գալիս հավատալ, որ իրենք միշտ ունեն տարբերակներ (այլընտրանքներ), սակայն դա թելադրված է միայն պայքարից խուսափելու ձգտումով:

Անհրաժեշտ է զբաղվել «չ-գործելը» և «վերանայելը» զուգակցելու պրակտիկայով:

Աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ մենք ընտրել ենք հավատալու: Ճիշտ նման ձևով մենք այն ենք, ինչպիսին որ ընտրել ենք հավատալու:

Ամեն ինչ մեր կյանքում արդյունք է սեփական ընտրության:

Մեզանից յուրաքանչյուրն իր մտքերի և զգացմունքների արդյունքն է, իսկ իրավիճակները, որոնց միջոցով ծավալվում է մեր կոչումը, առաջանում են այն պատճառով, որ մենք ինքներս ենք դրանք վերցրել (ստեղծել)` աշխարհի նկատմամբ մեր հայացքին համապատասխան:

Մենք այն ենք, ինչպիսին որ մեզ համարում ենք:

Ներքին երկխոսության դադարեցումը իրենից ներկայացնում է բացառիկ կարևոր գործողություն, որն օգնում է բացահայտել սեփական բոլոր պոտենցիալ հնարավորությունները: Դրան հասնելու միակ ձևն է փոխել այն, ինչ մտածում և զգում եք ձեր նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել