Կան շատ կերակրատեսակներ, որոնք կարգավորում են քունը, սակայն կան նաև այնպիսիները, որոնք կարող են խախտել քունը: Ստորև ներկայացված է այն 10 կերակրատեսակների ցուցակը, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ:

1. Պաղպաղակ: Պաղպաղակը պարունակում է բազմաթիվ ճարպեր և շաքար, որոնք էներգիա են հաղորդում մարդուն, ինչը սպառելու ժամանակ ուղղակի չի տրվում օրգանիզմին` քնելուց առաջ: Բացի դրանից, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ շաքար պարունակող կերակրատեսակները կարող են գիշերային մղձավանջի պատճառ դառնալ:

2. Նեխուր: Նեխուրը համարվում է բնական միզամուխ միջոց, այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել այն քնելուց առաջ:

3. Պաստա: Պաստան պարունակում է բազմաթիվ ածխաջրեր, և եթե այն ուտելուց հետո անմիջապես գնալ քնելու, ապա այդ ամենը կվերածվի ճարպի:

4. Պիցցա: Պիցցան ծանրաբեռնում է ստամոքսը: Դրանում առկա տոմատի սոուսը ունի բարձր մակարդակի թթվայնություն, ինչը կարող է հանգեցնել այրոցի:

5. Կոնֆետներ: Ինչպես արդեն նշվել էր, քաղցրավենիքը կարող է գիշերային մղձավանջի պատճառ հանդիսանալ:

6. Հացահատիկեղեն: Հացահատիկեղենը պարունակում է շաքարի բարձր քանակություն և ածխաջրեր:

7. Սխտոր: Սխտորից պետք է խուսափել երկու պատճառով. առաջինը` այն կարող է տհաճ լինել զուգընկերոջ համար, երկրորդը` սխտորը հանգեցնում է այրոցի:

8. Մուգ շոկոլադ: Մուգ շոկոլադը պարունակում է կոֆեին, ինչը առույգացնող ազդեցություն ունի:

9. Ալկոհոլ: Կա թյուր կարծիք, որ ալկոհոլը նպաստում է խորը քնելուն: Ալկոհոլը իսկապես օգնում է քնելուն, սակայն խախտում է երկար և հանգիստ քունը:

10. Միսը: Կարմիր միսը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, ինչը նշանակում է, որ այն դժվարամարս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել