Հայաստանում մշտապես քայլեր են իրականցվում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Օրակարգային է նաև միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստան խթանելու խնդիրը:
Օրերս անց է կացվել հայ-գերմանական ֆորում, որտեղ ներկայացվել են հայկական ընկերությունների ծրագրերը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ եղել են մի քանի կոնկրետ առաջարկներ գերմանական ընկերությունների կողմից, որոնք քննարկման փուլերում են:
Առաջին անգամ Բարսելոնայում տեղի ունեցած մոբայլ ֆորումում ներկայացվել է հայկական «Զանգի» հավելվածը, որը նորից մեծ հաջողություններ է ունեցել և մոտ 3 մլն դոլարի պայմանագրեր է կնքել տարբեր ընկերությունների հետ: Բացի այդ՝ հարկ է նշել, որ ստեղծվել է ստարտափերի զարգացման ֆոնդ: Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200 հազար դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: Մինչև ապրիլի 10-ն ընտրվել են ինը ընկերություն, որոնք մրցութային երկրորդ փուլում արդեն ներկայացրել են իրենց բիզնես ծրագրերը: