Հայ Ազգային Կոնգրեսը չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին, որովհետև իշխող ռեժիմը ֆարս էր դարձրել այդ ընտրությունները:
Իսկ շարունակաբար ինձ հարց են տալիս, թե ինչո՞ւ եք մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին այս դեպքում, մի՞թե այս ընտրությունները նորից ֆարս չեն լինելու, ի՞նչ է փոխվել այս մի քանի ամսվա ընթացքում...
Ժողովուրդ ջան, մեընդմիշտ իմացեք, որ նախագահական ընտրությունները մեկ մարդու կռիվ է մեծ հաշվով, և եթե երկրորդ տեղն ես զբաղեցնում՝ անգամ 49%-ով, այդ ձայները փոշիանում են, սակայն ավագանու ընտրություններին ընդդիմության միավորման դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը կարող ենք ազատել հանցագործներից, իսկ Երևանի ազատումը կնշանակի ամբողջ Հայաստանի ազատագրման ամենալուրջ քայլը: Հիշե´ք 2012թ.-ի ԱԺ ընտրությունները, երբ Երևանում այդքան կեղծիքների հետ մեկտեղ իշխող ռեժիմը հավաքեց ընդամեը 35% ձայն:
Մայիսի 5-ին Երևանը ազատագրում ենք՝ ընտրելով ՀԱԿ ցուցակը՝ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել