Երևանում մեկնարկել է հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը:

Փառատոնին մասնակցում են շուրջ 25 գինեգործական և խոհանոցային ընկերություններ, որոնց արտադրատեսակներով հետաքրքրվում էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Նմանատիպ փառատոնները Հայաստանում լուծում են պետական քաղաքականության մի շարք կարևոր խնդիրներ, որոնցից են զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, համայնքներում զբոսաշրջության զարգացումը, որի միջոցով բարձրանում է համայնքի տնտեսական ակտիվությունը, քաղաքացիներին հնարավորություն է տրվում իրենց արտադրական ներուժը ներկայացնելու թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել