ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է ոչ այնքան Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես՝ իսլամական ծայրահեղ արմատական կառույցների դեմ պայքարի, որքան Կենտրոնական Ասիայում ընթացող զարգացումների ու այստեղ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկզբից գլուխ բարձրացրած իսլամական արմատական կառույցների դեմ պայքարի վրա:
Ամերիկացիներն այդքան կորուստներ չեն ունենում Մերձավոր Արևելքում, ինչքան Աֆղանստանում և Պակիստանում: Վերջին շրջանում հատկապես մեծ թվով ամերիկացի զինվորներ են սպանվել ահաբեկչական բռնարարքներից, որոնց հետևում ինչպես տալիբներն են, այնպես էլ՝ Իսլամական պետությունը:
Բացի այդ՝ որոշ տեսաբանների համար Heartland-ը աշխարհի հենց այս հատվածն է ընդգրկում, իսկ մենք գիտենք, որ ով իշխում է Heartland-ում, իշխում է ամբողջ աշխարհում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1423871054341345?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել