Ջրօգտագործողների համար վճարման գործընթացն առավել դյուրացնելու և հնարավոր անճշտություններից և ռիսկերից խուսափելու համար «Մեկ քայլի հեռավորության ծառայության» շրջանակներում այսուհետ ոռոգման ջրի համար վճարումները կատարվելու են բացառապես բանկային համակարգով և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով:
Այսուհետ առձեռն որևէ վճարում, գումարի փոխանցում բացառվելու է: Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անճշտություններից, քանի որ իրականացված ֆինանսական փոխանցումը կենտրոնացված համակարգով ֆիքսվում է միանգամից և՛ վճարողի, և՛ ՋՕԸ-ի մոտ: Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կրճատելու կրկնվող հաստիքները և պետական բյուջեի համար ամեն տարի խնայել 450-480 մլն դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1872973072941118
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել