Life.panorama.am-ը գրում է.
 Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում կայացավ երիտասարդ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի մոնոներկայացումը, որը բեմադրված էր Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսի հիման վրա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Կարո Նաղդալյանն է, ով, ի դեպ, Քրիստինայի սիրելին է:

Ներկայացման ստեղծման ճանապարհի մասին ռեժիսորը պատմել է Life.panorama.am-ին՝ հայտնելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ «Տիկնիկների տունը» ստեղծագործությունը թե ինքը, թե Քրիստինան իրարից անկախ դեռ տարիներ առաջ են ցանկացել իրականացնել.

«Այս ներկայացումն իրականություն դարձնելու մտահղացումն ունեի դեռ վեց տարի առաջ, երբ նոր էի ընդունվում ինստիտուտ: Այն ժամանակ բավականին խորը հետաքրքրվել եմ թե այս, թե Հենրիկ Իբսենի այլ ստեղծագործություններով: Ավելի ուշ, երբ ծանոթացա Քրիստինայի հետ, իմացա, որ ինքն էլ ներքին ցանկություն է ունեցել այս կերպարը խաղալ: Հենց համատեղ զրույցներն էլ նոր միտք ծնեցին այն մոնոներկայացմամբ բեմադրելու»,- պատմեց Կարո Նաղդալյանն ու շարունկեց.

«Երկար ժամանակ աշխատեցինք, ամեն ինչին վերաբերվել ենք բծախնդրորեն, որպեսզի մեր պատկերացումներն իրականություն դառնան: Փորձերի ժամանակ մտածեցինք, որ Քրիստինան «Տիկնիկների տունը» մոնոներկայացումը որպես դիպլոմային աշխատանք էլ կներկայացնի: Ի դեպ՝ այս աշխատանքն իրականացնելու հարցում մեծ ներդրում է ունեցել նաեւ պարուսույց Մանե Հայրապետյանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել